Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Mercedes-ում առաջացած հրդեհը հրշեջներն ու քաղաքացիները մարել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում, Գեղահովիտ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում:  

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում վարորդը եղել է իր ընտանիքի հետ և մեքենան վարելու ընթացքում նկատել հրդեհը, որից հետո ահազանգել է 911:

--00--ԱՀ