Հայաստանի ազգային հավաքականը 92-րդն է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Նոյեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է և այժմ զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան և Արգենտինան։

1․ Բելգիա 1828
2․ Բրազիլիա 1826
3․ Ֆրանսիա 1786
4․ Անգլիա 1755
5․ Արգենտինա 1750
6․ Իտալիա 1740
7․ Իսպանիա 1704
8․ Պորտուգալիա 1660
9․ Դանիա 1654
10․ Նիդերլանդներ 1653
11. Գերմանիա 1648
44․ Ռումինիա 1453
62․ Իսլանդիա 1385
67․ Հյուսիսային Մակեդոնիա 1367
92. Հայաստան 1242
191. Լիխտենշտեյն 899

--00--ԱՀ