Բողոքի ակցիա. Հաղթանակ կամուրջը փակվել է, ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

14

Հաղթանակի կամուրջ այս պահին արգելափակված է։ Մի խումբ քաղաքացիներ հայտարարում են, որ այսօր՝ ժամը 17-ին, ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում, և որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, հրապարակային պատմեն, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

Ոստիկանները պահանջեցին ազատել փողոցը և վերականգնել երթևեկությունը, իսկ հրամանը չկատարող ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել: 

--00—ԼՄ