Վլադ Ասատրյանն ընտրվել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 23, 24News

Thumbnail

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։

«Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է շատ ժամանակ, որը, ցավոք, ես չունեմ»,- նիստում ինքնաբացարկ հայտնելով՝ ասաց գլխավոր ճարտարապետը և միևնույն ժամանակ նշեց, որ կանի ամեն հնարավորը համալսարանի զարգացման համար, ընդծելով․ «Մենք բոլորս այս համալսարանի լոկոմոտիվը պետք է լինենք»։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը հաստատելուց հետո նորընտիր նախագահ Վլադ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․ «Երկու տասնյակ տարվա պատմություն ունի իմ կապը այս համալսարանի հետ։ Այն խարիսխվում է և՛ շինարարության, և՛ երիտասարդ կադրերի հետ համագործակցության վրա»։ Մինչ քվեարկության անցնելը թեկնածուն պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք կարտացոլեին նորընտիր նախագահի տեսլականը համալսարանի զարգացման վերաբերյալ։ Վլադ Ասատրյանը ընդգծեց, որ կանի հնարավորինս իր սիրելի համալսարանի դերի բարձրացման և կապերի ամրապնդման ուղղությամբ։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նիստում ներկայացրեց 2018-ին իրականացված և 2019-ին նախատեսվող կրթական, գիտական, միջազգային, վերանորոգման աշխատանքների հետ կապված ծրագրերը։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմը և նորընտիր նախագահը հաստատեցին 2019-ի բյուջեի նախագիծը և հավանություն տվեցին 2018-ին իրականացված աշխատանքներին»։