Սևան քաղաքում մարզիչը Mazda CX7-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Ղ.-ն իր վարած Mazda CX 7 մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ՝ շուկայի դիմաց,  վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 67-ամյա Մարիետա Ա.-ին և 72-ամյա Սուսաննա Վ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին   տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Էդգար Ղ.-ն աշխատում է   Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում՝ որպես մարզիչ: 

--00--ԿԿ