Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան է «գցել»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում:

Կհարցնեք դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:

Պատասխանեմ.

Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:

ՀԳ

եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես՝ փորձի ադրբեջանական անցակետում ասես, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել՝ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում»։

 --00—ՄՀ