Գեղարքունիքի մարզում փոխհրաձգություն է սկսվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

սահման

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ այս պահին փոխհրաձգություն է տեղի ունենում հայ և ադրբեջանական զորքերի միջև։ Այս մասին 24News-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

Հնարավոր վիրավորների և այլ մանրամասների վերաբերյալ հարցերին ՊՆ-ն խոստացավ պատասխանել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ տելգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայող է վիրավորվել։

--00--ԱՀ