Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Քաղաքապետարանում ընդունել եմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման մրցույթը հաղթած «Մետրոգիպրոտրանս» ընկերության ղեկավարությանը։
Նախագծվող կայարանից բացի, քննարկել ենք մետրոյի հեռանկարային զարգացմանը վերաբերող հարցեր»։ 

--00—ԼՄ