ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

․

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 24-ին,  ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Փիլոյանը, շնորհավորելով Կարոլին Գեգինատին, վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը:

«Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:

--00--ԱՀ