Պատրաստ էինք մեռնելու, չորս օդաչուներով պետք է մխրճվեինք Մինգեչաուրի ջրամբարի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

«Պատրաստ էինք մեռնելու, չորս օդաչուներով պետք է մխրճվեինք Մինգեչաուրի ջրամբարի մեջ»,- 24TV-ի եթերում ասաց օդաչու, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Միխայել Անդրեասյանը՝ վերհիշելով մեր ազատամարտիկների միասնական կամքն ու պատրաստակամ անձնազոհությունն Արցախյան առաջին պատերազմում, ինչի շնորհիվ էլ կարողացանք կերտել մեր հաղթանակը։

Իսկ հաղորդման հաջորդ հյուրը՝ փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը, անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում կրած մեր պարտությանը, համոզված է, որ դեռ վերադարձնելու ենք կորցրած տարածքները․ «Ետ ենք բերելու, թուրքն իրավունք չունի ապրելու մեր հողերի վրա»։

Մանրամասն դիտեք տեսանյութում։