Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում Յուրի Կարոգլանյանը չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հավաքականը Ուժային եռամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից իրականացվող սեղմում հենարանից մարզաձևի Եվրոպայի առաջնությունից մեդալներով է վերադառնալու հայրենիք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան։

Նշվում է, որ հավաքականի մարզիկներ Յուրի Կարոգլանյանը (120կգ քաշային կարգ)185կգ արդյունքով պատանիների առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արա Հովհաննիսյանը մեծահասակների առաջնությունում (74կգ քաշային կարգ) 147.5կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է, իսկ 120կգ քաշային Հովհաննես Միքայելյանը 215կգ արդյունքվ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայացել է նոյեմբերի 21-25–ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:

--00--ԱՀ