Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի արտահերթ խնդիրները լուծմանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

սյունիք

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզին գումար է հատկացրել` մարզում արտահերթ խնդիրները լուծելու նպատակով։ 

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 միլիոն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար:

«Հիշեցնեմ, որ դեռևս ապրիլին 500 միլիոն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, հետագայում՝ սեպտեմբերին 200 միլիոն դրամ և հիմա` հերթական խմբաքանակը։ Դեռևս հունվարից Կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն  1 միլիարդ  դրամ այս ուղղությամբ գումար կհատկացնի։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափը 1.1 միլիարդ դրամ է»,- ասաց Սանոսյանը:

--00—ՄՀ