«ՊՇՌ թեստեր» ծառայության մատուցման միևնույն գին են սահմանել․ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող ՊՇՌ թեստեր ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին։ Պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թ. մինչև 2021թ.-ի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:

--00--ԿԿ