Եթե, Փաշինյանի ասելով, բանակը զբաղված էր քաղաքական կոչերով, ինքն ի՞նչ է արել դրան ի պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

«Պատերազմից անցել է մեկ տարի։ Դա քիչ ժամանակ չէ, որ մենք՝ որպես երկիր, կարողանանք մեր մեջքը ուղղել և բանակը վերազինել: Մեր երկրի ամբողջ ռեսուրսը պետք է ուղղված լինի բանակի հզորացմանը, բայց հակառակն է արվում՝ բյուջեի նախագիծ է բերվել և իշխանականների ջանքերով անցկացվել, որով պաշտպանական գերատեսչության ծախսերը ընդամենը 10 տոկոսով է ավելանում։ Պարտված երկրի բյուջեն պետք է մի քանի անգամ ավելանա և մյուս ծախսերը կրճատվեն, ի՞նչ բարդ մաթեմատիկական առաջադրանք է, որ չեն հասկանում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պատճառաբանությանը, թե Սոթքից Խոզնավար հատվածում ինժեներական աշխատանքներ պատշաճ չեն արվել, որովհետև պատերազմից հետո զինվորականները զբաղված են եղել  քաղաքական կոչերով, պատգամավորն ասաց․«Եթե բանակը զբաղված էր քաղաքական հայտարարություններով, ինքն ինչո՞վ էր զբաղված, ի՞նչ  քայլեր է ձեռնարկել, ի՞նչ է արել դրան ի պատասխան: Ամիսներ առաջ, երբ Սոթք-Խոզնավար հատվածի մասին հարցրեցի Փաշինյանին, ասաց՝ ինչ-որ պետք է արվում է, լավ է, որ դուք չեք տեսնում։ Բա որ արվում էր, ինչի՞ ես հիմա ասում, որ բանակը չէր անում։ Ինքն իրեն հակասում է և չգիտենք՝ որ ասածն է ճիշտ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։