Մեր իրականության մեջ Համլետի եղբայրասպան հորեղբայրը ավելի հերոս է, քան՝ Համլետը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Մեր իրականության մեջ Համլետի եղբայրասպան հորեղբայրն ավելի հերոս է, քան՝ Համլետը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

Ռեժիսորը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի մասին, այն համոզմունքը հայտնեց, թե վարչապետի ելույթում անկեղծ նոտաներ կային։ Ըստ նրա, Փաշինյանը հանրությանը նախապատրաստում էր նոր զիջումների, ինչը պետք է աներ 2018-ին՝ այսպիսի աղետի մեջ չհայտնվելու համար։ 

Շահվերդյանը նաև պնդեց, որ Փաշինյանի ընտրությունը կապված էր հերոս-հակահերոս սցենարի խաղարկման հետ, ժողովուրդը նրան ընտրեց, քանի որ հակառակորդը շատ ավելի վատն էր։

Ըստ Շահվերդյանի՝ նոր ընտրության դեպքում Փաշինյանը չի հաղթի, եթե հակառակորդը մի մազ ավելի լինի։ Բացի դրանից, ժողովուրդը ընտրում է նրան, ով իրեն նման է, իսկ մեծամասնությունը միշտ սխալվում է։

Ռեժիսորը նաև այն կարծիքը հայտնեց, որ Թուրքիային և Ադրբեջանին կարող ենք դիմագրավել՝ միայն մեզնից ինչ-որ մի բան ներկայացնելով, իսկ դրա համար անհրաժեշտ է միահամուռ ուժերով հզորանալ, հակառակ պարագայում կկորցնենք պետությունը, եթե ներքաղաքական գզվրտոցը շարունակվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։