Որպես մանկավարժ` Փաշինյանին դուրս կթողնեի դպրոցից և կուղարկեի հատուկ դաստիարակության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Որպես մանկավարժ` Փաշինյանին դուրս կթողնեի դպրոցից և կուղարկեի հատուկ դաստիարակության կենտրոն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսում մանիպուլացնում էր հանրությանը։

Տոնոյանը նաև կարծիք հայտնեց, թե Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում և անհրաժեշտ է փրկել պետությունը՝ կանխելով վտանգավոր փաստաթղթերի ստորագրումը։ 

Նա նաև նշեց, որ ինչ էլ անեն, ինչ էլ խոսեն, միևնույն է, Եռաբլուրն է իշխելու այս երկրում, ինչքան էլ նեղվեն այդ փաստից։ 

Տոնոյանը նաև կշտամբեց Եռաբլուրը բետոնապատելու գործողությունը։ Նրա կարծիքով, դրա փոխարեն անհրաժեշտ էր դիրքերը կառուցել, որ ադրբեջանցիները չգան, փայտով ծեծելով զինվորներին վռնդեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։