Եղվարդի մոտ վթարվել է շտապօգնության մեքենան. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

․

Այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են տեղի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։ Շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

--00--ԱՀ