3 մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսում և Քաջարանում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ