Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ռազմագերիների 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

գերի

Ադրբեջանը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ հայկական կողմին է փոխանցել երկու ռազմագերիների, որոնցից մեկը զինվորական է, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հանձնել է զինծառայող Արին Արամյանին, որը վիրավոր վիճակում է գերի է ընկել նոյեմբերի 16-ի՝ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Քաղաքացիական անձը Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Միհրան Մուսայելյանն է։ ՀՀ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։

--00—ՄՀ