Փաշինյանը մեկնեց Սոչի. սպասվում է նրա առանձնազրույցը Պուտինի և եռակողմ հանդիպում Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 
Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հայտնում է տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

--00—ԼՄ