ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ՄՀ