Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 գերեվարված քաղաքացու․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակական

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Երեք երկրների առաջնորդների հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը նրանց հետ կունենա առանձնազրույցներ, որոնց արդյունքում տեղի կունենա նաև եռակողմ հանդիպումը։ 

--00--ԿԿ