Արմավիրում Opel-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

4

Նոյեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմանում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ: 

--00—ԼՄ