Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր զոհերին»,- նշվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 25-ի առավոտյան Լիստվյաժնայա հանքավայրում ծուխ է առաջացել, ապա պայթյուն է որոտացել։ Գետնի տակ եղել է 285 մարդ։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 52 մարդ՝ 46 հանքափոր և 6 փրկարար։

--00—ԼՄ