Ոստիկանները բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին ու նրա կողմնակիցներին փողոց փակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ «Կարմիր բերետները», ուրբաթ առավոտյան բերման են ենթարկել փաստաբան, «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանին, ով իր կողմնակիցների հետ փակել էր Նալբանդյան փողոցն ու իրազեկման ակցիա էր անցկացնում՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել երեկոյան 18:30-ին ծրագրված հանրահավաքին։ 

Հիշեցնենք, որ Երևանում արդեն մի քանի օր է՝ ինչ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանրայնացնել Ադրբեջանի հետ նախատեսվելիք սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին փաստաթղթի բովանդակությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ