Նիկոլները վախենում են. գիտեն, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

Ղազինյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Նիկոլները վախենում են.

 Վախենում են ցանկացած փոփոխությունից, վախենում են, որովհետև մեղավոր են, գիտակցական և ենթագիտակցական մակարդակում ընկալում են, որ մեղավոր ու պատասխանատու են այս իրավիճակի համար:

 Վախը նիկոլների քաղաքական և քաղաքացիական վարքագծի հիմնական շարժառիթն է, հետևաբար նրանք ինտուիտիվ մակարդակում դիմադրում են ցանկացած փոփոխության գաղափարին և գործողությանը:

 Վախենում է Նիկոլը, քանի որ այդքան ուղեղ ունի, որ հասկանա, որ ուշ թե շուտ պատժվելու է Հայի և Հայաստանի դեմ գործած հանցանքների համար:

Վախենում են նախարարները, մարզպետները, համայնքների ղեկավարները, քանի որ օժանդակել և մասնակցել են Նիկոլի հանցանքներին:

 Վախենում են գեներալները, գնդապետները, սպաներն ու ենթասպաները, որովհետև կատարել են Նիկոլի հանցավոր հրամանները և մսաղացի մեջ ուղարկել 18-20 տարեկան երեխաներին:

 Վախենում են դատախազները, քննիչները, դատավորները, քանի որ Նիկոլի հրամանով այլասերել են իրավունքը, ապօրինաբար ձերբակալել ու կալանավորել են հարյուրավոր քաղաքական և հասարակական գործիչների ու հայրենասեր երիտասարդների:

 Վախենում են 2018թ-ից հետո աջ ու ձախ հայհոյանք ու անեծք սփռած հասարակ ու շարքային նիկոլները, քանի որ գիտեն, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց լկտի, ամբարտավան ու անդաստիարակ վարքագծի համար:

 Վախենում են ոստիկանները, քանի որ Նիկոլի իշխանության պաշտպանության համար անցել են թույլատրելի սահմանները, վերազանցել են իրենց լիզորությունները:

 Վախենում են բոլորը՝ բոլոր մակարդակներում և անձնվիրաբար դիմադրում են ցանկացած փոփոխության գաղափարին ու փորձին:

 Նրանց Նիկոլն այլևս չի հետաքրքրում, նրանք դիմադրում և պայքարում են իրենց կյանքի և անվտանգության համար՝ յուրաքանչյուրն իր միջավայրում և իրավասության տիրույթում:

 Նրանք ուժեղ են, քանի որ ունեն իրավունք, օրենք, զենք, քանի որ մեծաթիվ են, կազմակերպված են ու պաշտպանված: Իսկ այս ՎԱԽԻ ուժն ի զորու է արգելափակել փոփոխության ցանկացած փորձ, շարժում, գաղափար:

 Այս անասնական վախերին ստորադասվում են Հայրենիքը, պետությունն ու պետականությունը, արժեքներն ու սկզբունքները, իդեալներն ու գաղափարները:

Իսկ որն է՞ ելքը, ի՞նչ պետք է անել:

 Իմ գնահատմամբ ելքը մեկն է. ԱԶԳԻ ու ժողովրդի մեջև ստորագրված ու վավերացված համազգային ՀԱՄԱՆԵՐՄԱՆ դաշնագիր, որը կհաշտեցնի Նիկոլի պատճառով գժտված ընտանիքներին, ընկերներին, բարեկամներին, հարևաններին, կձևավորի միասնական և համազգային օրակարգ՝ ընդունելի և ընկալելի հասարակության բոլոր շերտերի և սուբյեկտների համար, կվերացնի պառակտումը, միմյանց նկատմամբ Նիկոլի կողմից սերմանած ատելությունն ու թշնամանքը:

 Հ.Գ. Համաներման դաշնագիրը չպետք է տարածվի Հայրենիքի դավաճանների պարագլխի և նրա ղեկավարած հանցավոր խմբի անդամների վրա»:

--00—ՄՀ