Փաշինյանը Ղարաբաղի հարցով որոշելու իրավունք չունի, կարող է միայն բանակցել․ Վարդանով

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 24, 24News

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 24, 24News

Նիկոլ Փաշինյանը լավ փորձ է ձեռք բերել Live-երով շատ կարևորի մասին հակիրճ ժողովրդի հետ խոսելու, բայց դա նրան հնարավորություն չի տալու հակառակորդ երկրի առաջնորդի հետ իր ծրագրերն առաջ տանել։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում ասել է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը։

«Եթե վարչապետը կարծում է՝ Իլհամ Ալիևին դեբիլի տեղ դնելով կկարողանա խաբել, սխալվում է։ Եվ, վերջապես, մենք խորհրդարանական երկիր ենք, և մեր առաջին դեմքը վարչապետը կամ նախագահը չէ։ Նա կարող է բանակցել, բայց որոշումներ ընդունել՝ ոչ։ Գլխավոր սուվերենն այս ամենում ժողովուրդն է, և ցանկացած կարևոր որոշում, նույնիսկ բանակցությունները ադրբեջանցիների հետ եթե ոչ հանրաքվեի, ապա, գոնե, հարցումներիից հետո պետք է արվեն»,- կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս