ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք կբացառեն Լեռնային Ղարաբաղում ողբերգական միջադեպերը։
Ըստ ՌԴ նախագահի, ռուսական խաղաղապահները դրական դերակատարում ունեն, ինչպես նաև, ակտիվ աշխատում է ռուս-թուրքական կենտրոնը կրակի դադարեցման պահպանման ուղղությամբ։
«Բնականաբար կան նաև խնդիրներ։ Մինչև հիմա լինում են զոհեր։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է միասին քննարկել նման միջադեպերը կանխելու քայլերը»․-նշեց ՌԴ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ