Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, ռուբլին էժանացել է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 26-ին կազմել է 483.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.85 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.18 դրամ, աճել է 5.23 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.16 դրամ, աճել է 2.83 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ, նվազել է 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  367.93 դրամ, ոսկի՝ 27,771.86 դրամ, պլատին՝ 15,344.69  դրամ:

--00—ԼՄ