Հունգարիայում երեխաները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Աշխարհ

Հունգարիայում 5-11 տարեկան երեխաները դեկտեմբերի 20-ից կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ։ Այդ նպատակով ձեռք է բերվել 2 մլն դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հունգարիայի վարչապետը պատվաստված քաղաքացիներին կոչ է արել վերապատվաստվել։ Նա նշել է, որ հիմա երկրում անցկացվում է «ակտիվ պատվաստումների շաբաթ», որի շրջանակներում կարող են պատվաստվել առանց նախապես գրանցվելու։

--00--ԿԿ