Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։ Այս մասին Սոչիում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։ 

Հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձը․ 

«Մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլ խոսելու և քննարկելու այն խնդիրները, որոնք պետք է լուծել։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք կոնկրետ որոշումների գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման վերաբերյալ։ Մեր պարտականությունն է՝ խաղաղություն, կայունություն և մարդկանց անվտանգություն»։

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։  

 
--00—ՄՀ