Զինվորը զոհվե՛ց, մեկիդ հետաքրքի՞ր ա մարտական առաջադրանքը կատարե՞ց, թե՝ոչ. զինվորը չպե՛տք է զոհվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Այս հասարակությունն իր սպաներին, որոնք իրենց կյանքի երաշխիքն են, այդ թվում՝ ճիշտ կռվելու, ողջ մնալու, փոխեց «զինվորիս ցավը տանեմ», «զինվորի զոհվելը հերոսություն» է մոտեցմամբ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

«Իսկ երբ զինվորը զոհվեց, մարտական առաջադրանքը կատարե՞ց ինքը, էդ հարցը ոչ ոքի չի հուզու՞մ․ մեր կինոն պրծնում է այնտեղ, որտեղ զինվորը զոհվեց, այն դեպքում, երբ զինվորը չպե՛տք է զոհվի, նա պետք է ողջ մնա և կատարի մարտական առաջադրանքը։ Այ, երբ մենք այսպես կընկալենք զինվորն ու բանակը, գեներալներով ու սպաներով, երբ նրանք մեր զինվորների համար կլինեն ավագ ընկերներ, ոչ թե «շախ», էդ ժամանակ մեր բանակը կլիներ մարտունակ ու հարցեր կլուծեր: Իսկ վերջին երեք տարին մենք բացեցինք այդ քողածածկույթը և տեսանք, թե տակը ինչ գարշելի իրականություն է»,-ասել է Մանասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում