Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 17-րդ համագումարն է կայանալու։ ՀՀԿ ԳՄ-ում միաձայն որոշել են՝ Սերժ Սարգսյանին վերընտրել։ ՀՀԿ-ում ավարտվել է կուսակցական «չիստկան»՝ կուսակցականներին առաջարկվել էր վերահաստատել իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մեզ ասացին, որ արդյունքում կուսակցությունում մնացել է 12-13 հազար մարդ։ ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամության պահանջները, քանի որ ուզում են ազատվել պատեհապաշտներից։ Այժմ որոշում են համագումարի անցկացման վայրը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում մնալուն, ապա այստեղ էական դեր է խաղում այն, որ կուսակցության ֆինանսական ծախսերը ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնելու, իսկ ով հոգում է այդ ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ