Միջազգային պայմանագրերը վավերացնելիս պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն արձագանքել է երեկ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:

Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են (https://www.arlis.am/documentview.aspx?docid=120816), որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը:

Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։

--00--ԱՀ