Սոչիում հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրա արդյունքում ընդունված հայտարարությանը։

«Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչը գրված չէր և լսել այն, ինչը չասվեց բարձրաձայն:

Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ:

Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. ո՛ր գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը», - գրել է պատգամավորը:

--00—ՄՀ

Տեսանյութեր