Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն են  կատարել:

Հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և 2270 գրամ ընդհանուր կշռով, յուրահատուկ հոտով կանեփի չորացված տերևներ և ցողուններ:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

--00—ՄՀ