Թուրքիայում հանգստի ժամանակ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին մահացել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

զբոսաշրջիկ

Ռուսաստանի քաղաքացին, ով Թուրքիայում հանգստի ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին բարդացումներով տեղափոխվել էր թուրքական հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժնում մի քանի օր մնալուց հետո մահացել է:

--00—ՄՀ