ՄԱԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել հակասությունները լուծել երկխոսության միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին հակասությունները լուծել երկխոսության միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ «տևական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով»: Այդ մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Հաքը ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման միջոցով:

--00—ԼՄ

Տեսանյութեր