Վախեցած ապուշների երկիր ենք դարձել, պայքարից հրաժարվելը բոլորին կկործանի. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Մեր զինծառայողների դրսևորած հանցավոր պահվածքը՝ շարքայինից մինչև պաշտպանության նախարար, ստիպեցին թուրքերին լուրջ հենակետ նախապատրաստել ապագա ռազմական գործողությունների համար։ «Позиция» Սերոբ Օհանյանի հետ հաղորդաշարի շրջանակում նման կարծիք է հայտնում ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը:

«Հանցավոր անփութության պատճառով կորցրինք ռազմավարական բարձունքներ։ Այսօր հակառակորդը կարող է հանգիստ կրակել Հայաստանի ռազմավարական ճանապարհի վրա»,- ընդգծել է Վովա Վարդանովը։

Բանախոսը կարծում է՝ ինքնախաբեությունը բանակի մասին, թե ամեն ինչ կորցրել ենք, բացի բանակից, խանգարում է թափ տալ մեզ և վերադիրքավորվել, եթե ​​ուզում ենք ապրել. պետք է պաշտպանվենք: Մինչդեռ իրականում դարձել ենք «վախեցած ապուշների երկիր»։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ