Հադրութում ականի վրա պայթել են ադրբեջանցի զինծառայողներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանի կողմից բռնազավթած՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում ականի վրա պայթել են երկու ադրբեջանցի զինծառայողներ։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանց հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։