16-ամյա Արման Մրտեյանը դարձավ բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն՝ նվաճելով 2 արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Սպորտ

Բուխարեստում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ն ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 16-ամյա Արման Մրտեյանը 60 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ վաստակելով երկրորդ արծաթե մեդալը՝ այս անգամ աջ ձեռքով մրցումում։

Նախօրեին Մրտեյանը բազկամարտի ձախ ձեռքով մրցապայքարում երկրորդ տեղն էր գրավել՝ զիջելով ղազախ մարզիկին։