Իրանը, Ռոսաստանը, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել . Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ռաիս

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ գործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Արմենպրեսը»։

«Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն, ԻԼԻՊ) և PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն)՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար», ասել է Ռաիսին։

Նաև նաև մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ:

«Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», - ասել է Իրանի նախագահը:

--00—ԼՄ

Տեսանյութեր