Բելառուսում Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

օպերա

Օրերս Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։  Փառատոնին մասնակցել են թվով 300 մասնակից 15 երկրներից, այդ թվում ն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը։ Նա արժանացել է գլխավոր մրցանակի (գրան պրի)` դառնալով փառատոնի բացարձակապես հաղթող։

Այս մասին հայտնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

--00—ՄՀ

Տեսանյութեր