Ադանայում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, 3․1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), գրում է ermenihaber.am-ը։

Երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

--00—ԼՄ