Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք․ մահացել է 47 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Կորոնավիրուս

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1954-ով, մահացել է 47 մարդ։ Այս մասին հայտնել է StopCov պաշտոնական կայքը։ Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է Covid-19-ի վարակման 840 593 դեպք։

Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4477 մարդ, համաճարակի սկզբից՝ 783 987։ Մահացել է 11 974 մարդ։

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2․ 155․ 561 պատվաստում է կատարվել։

--00--ԿԿ   

Տեսանյութեր