Ամանորին Հանրապետության հրապարակում հավանաբար տոնածառ կտեղադրվի. Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

«Այս տարի ամանորին Հանրապետության հրապարակում հավանաբար տոնածառ կտեղադրվի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքում ամանորյա ձևավորում կլինի, թե ոչ, հստակ չեմ կարող ասել, առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ավելացրեց Կարապետյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի պատճառով անցյալ տարի ամանորին Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց և քաղաքը չձևավորվեց: 

Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահեստային ֆոնդից 100 մլն գումարը, որը պետք է ծախսվեր տոնական միջոցառումների համար տրամադրել Ստեփանակերտին:

--00--ԿԿ