Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Վոլոդին

Նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը վերընտրվել Է ՀԱՊԿ ԽՎ նախագահ: Այս մասին հայտնում են Դումայի մամուլի ծառայությունից:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկությամբ հերթական ժամկետով ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

--00--ԱԹ

Տեսանյութեր