Երևանի ու Սանկտ-Պետերբուրգի միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Մարության

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ-Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

--00--ԱԹ