Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Քաղաքական

Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան», ասաց Պետրոսյանը։

Թե որքան են ադրբեջանցիները հեռացել՝ Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյո՞ք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։

Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։

Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։

--00--ԿԿ