Հետախուզվող 41-ամյա կինը բերման է ենթարկվել օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 24, 24News

Thumbnail

«Զվարթնոց» օդանավակային գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին, ժամը 06.50-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» գծային բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Ամալյա Ս.-ն: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նա 2016 թ. նոյեմբերի 9-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 1-ին մասով (Խարդախության փորձը) եւ 325 հոդվածի 1-ին (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասի մեղադրանքով: